Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել են ցուցադրական վարժանքներ
26.02.2014
ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:
Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:
ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը:
Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը հետևել են քաղաքացիական բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին, տվել են համապատասխան ցուցումներն ու կարգադրությունները դրանք առավել կազմակերպված և օպերատիվ իրականացնելու նպատակով:
Առաջիկայում նմանաբնույթ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաև այլ քաղաքացիական բուժհաստատություններում:

Վարժանքներին մասնակցել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և <<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Աղբյուրը՝ www.mil.am