Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ
24.02.2014
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի (Տեղական ինքնակառավարման սկզբունքները) 8-րդ կետի ( Համայնքի անդամների առջև հաշվետու լինելը) պահանջների, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ:
Ներկայացնում ենք քաղաքային համայնքների ղեկավարների հաշվետվությունների օրերը.
Եղեգնաձոր քաղաքի ղեկավարի հաշվետվությունը կկայանա փետրվարի 26-ին, ժամը 11.00-ին, Եղեգնաձորի քաղաքապետարանի շենքում,
Ջերմուկ քաղաքի ղեկավարի հաշվետվությունը՝ մարտի 5-ին, ժամը 12.00-ին, Ջերմուկի քաղաքապետարանի շենքում,
Վայք քաղաքի ղեկավարի հաշվետվությունը՝ մարտի 13-ին, ժամը 15.00-ին, Վայքի մշակույթի տան համերգային փոքր դահլիճում:
Սիրով հրավիրում ենք շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու հաշվետու ժողովներին: