Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում
21.02.2014
Փետրվարի 19–ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ակադեմիայի մագիստրանտների հետ կայացած հանդիպման ընթացքում հյուրը խոսեց Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտության և այդ ուղղությամբ հանրապետությունում նախապատրաստվող գործընթացների մասին:
1996 թվականից ի վեր հանրապետությունում սահմանված վարչատարածքային բաժանումը կատարելագործման կարիք ունի: Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման, ինչպես նաև համայնքների միջև միջհամայնքային համագործակցության խորացման նպատակով կառավարությունը նպատակահարմար է գտնում համայնքների խոշորացման եղանակով իրականացնել համայնքային կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված վարչատարածքային բարեփոխումներ: Արդյունքում էականորեն կկրճատվի համայնքների թվաքանակը, կկենտրոնացվեն համայնքների նյութական, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսները, որոնք ուղղված կլինեն բնակչությանը հանրային բնույթի ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ու ընդհանուր հետաքրքրության խնդիրների լուծմանը:
Բնականաբար, վարչատարածքային նման բարեփոխումներ իրականացնելը հեշտ գործընթաց չէ, և այդ ճանապարհին բազում խնդիրներ կարող են առաջանալ: Ուստի յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է հանգամանալից քննարկումներ իրականացնել:
Էդգար Ղազարյանը պատասխանեց հանդիպմանը մասնակցող ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Աղբյուրը՝ paara.am