Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

19.02.2014

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մեկ անգամ եւս տեղերում քննարկել առաջարկված ծրագրերը, որոնք ներկայացվել են համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ բնակչության կողմից` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի մարզային այցերի եւ հանդիպումների ժամանակ:

Որոշ ծրագրերի մասով առաջարկվեց լրացուցիչ քննարկումներ իրականացնել տեղերում եւ ներկայացնել վերջնական տարբերակը:

Հիշեցնենք, որ 2011-2013թթ. մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով չորս հրատապ ծրագիր է իրականացվել: Նշված ծրագրերի համար ՀՀ կառավարության ֆոնդից մարզերին ընդհանուր առմամբ հատկացվել է 41,3 մլրդ դրամ:

 Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

 Աղբյուրը՝ mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46