Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն Վայքի զորամաս

18.02.2014

 Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները դասվար Լիա Աբրահամյանի ղեկավարությամբ գեղեցիկ համերգային ծրագրով հյուրընկալվել էին Վայքի զորամասում:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Աշակերտներն իրենց գեղարվեստական կատարումներով ուրախություն պարգևեցին զորամասի զինվորներին:
Միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն արժանացավ Վայքի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Պողոսյանի պատվոգրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13