Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության բնագավառի միջազգային փորձագետների հետ
16.02.2014
2014 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) ղեկավար Բրունո Քորնելիոյի, ծրագրի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արմինե Իսրայելյանի և միջազգային կարճաժամկետ խորհրդատու Ջեյմս Ջեսսամինի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները: Առանձնակի անդրադարձ կատարվեց Արենի համայնքի, այդ թվում Նորավանքին հարող տարածքների զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին EDMC-ի փորձագետների ներգրավվածության և մասնակցության հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում քննարկումները շարունակել Վայոց ձորում` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: