Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Է. Ղազարյանը մասնակցել է չեխ դիվանագետի հետ ՀՀ փոխվարչապետի հանդիպմանը

16.02.2014

 ՀՀ  փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար  Արմեն Գևորգյանը 2014  թվականի փետրվարի 14-ին  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։  Քննարկվեցին Հայաստանի և Չեխիայի միջև  ապակենտրոնացված մակարդակով համագործակցության  զարգացման հարցեր։ Նշվեց, որ երկու երկրները կարևորում են այս ձևաչափով  փոխգործակցության խորացումը։ ՀՀ Նախագահի՝ վերջերս Չեխիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են  նաև գործընկեր տարածաշրջանների միջև համագործակցության  համաձայնագրեր, որոնք, ըստ զրուցակիցների, լավ հիմք են ստեղծում  ապակենտրոնացված փոխգործակցության  հետագա խորացման համար։ Փոխվարչապետը դրական գնահատեց  Արմավիրի և Վայոց ձորի մարզերի  համագործակցությունը Չեխիայի գործընկեր տարածաշջանների հետ՝  նկատելով, որ միջտարածաշրջանային  և միջհամայնքային կապերը նպաստում են ինչպես երկկողմ առևտրատնտեսական  հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ բարեկամ  ժողովուրդների միջև  շփումների ակտիվացմանը։ Մարզպետները ներկայացրեցին  գործընկեր տարածաշրջանների հետ  համագործակցության խորացման  հնարավորություններն ու   առաջիկա ծրագրերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46