Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին
15.02.2014
2014 թվականի փետարվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` նվիրված տեղական ինքնակառավարման բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղություններին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾԳՀ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը, մի շարք համայնքների ղեկավարներ:
Վ.Մովսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի կապակցությամբ համայնքների ղեկավարների կողմից առաջադրվող հարցերին սպառիչ պատասխաններ ներկայացվեցին Վ.Տերտերյանի կողմից: Այնուհետև ծավալվեց մտքերի ազատ փոխանակում` գնահատելու համար բարեփոխումների առավելությունները և մտահոգություններով պայմանավորված ռիսկերը։