Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորում նշվեց Տյառնընդառաջ տոնը
14.02.2014
Տյառնընդառաջ տոնի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համատեղ կազմակերպել էր տոնական հանդիսություն, որի մեկնարկը տրվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, մարզպետի տեղակալների և բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ: Եկեղեցում մատուցված հատուկ կարգից հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Եղեգնաձորի կենտրոնական հրապարակ, որտեղ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանան, եկեղեցուց բերած մոմերով, վառեցին տոնական խարույկը, որի շուրջ կազմակերպվեց ժողովրդական հանդիսություն: Հավաքվածներին իրենց շնորհավորանքի ողջույնները հղեցին Է.Ղազարյանն ու Վազգեն քահանան: Տոնական մշակութային ծրագրով հանդես եկան մշակութային խմբեր և անհատ կատարողներ: Միջոցառման շրջանակներում ներկայացվեց նաև կրակների շոու բեմականացումը, իսկ հանդիսությունն ավարտվեց Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից կազմակերպած հրավառությամբ: