Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայքի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ

13.02.2014

 2014 թվականի փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է Վայքի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպման նպատակն է ներկայացնել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, տնտեսության կառուցվածքը և զարգացման ծրագրերը` օգնելու համար շրջանավարտներին մասնագիտության կողմնորոշման հարցում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը, դպրոցի մասնագիտական հոսքերի դասղեկներ: Է.Ղազարյանը ներկայացրեց մարզում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև այն բնագավառները, որտեղ առավել անհրաժեշտ են մասնագետ կադրեր: Զրույց ծավալվեց կրթական համակարգի, համալսարաններում ընդունելության պայմանների և արտոնությունների մասին: Հանդիպման ընթացքում Է.Ղազարյանը պատասխանեց նաև աշակերտներին հուզող հարցերին, որից հետո նրանց ուղեկցեց մարզպետի ծառայողական աշխատասենյակ, ծանոթացրեց աշխատանքային պայմաններին և աշխատանքի բովանդակությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13