Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարտիրոսի դպրոցն ամբողջությամբ համալրվեց մարզական գույքով
13.02.2014
2014 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոսի միջնակարգ դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ: Արտերկրում ապրող ծննդով Մարտիրոսից Դավիթ Գրիգորյանի նվիրաբերած միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ բազմատեսակ մարզական գույք, սարքավորումներ, սպորտային պարագաներ, ինչպես նաև դպրոցականներին անվճար տրվող տաք սննդի ծրագրի համար անհրաժեշտ սպասք և միջոցներ: Նվիրատվության հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Մարտիրոսի գյուղապետ Կամո Մկրտչյանը, բարերարի հայրը և հարազատները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, համայնքի բնակիչներ: Է.Ղազարյանը դպրոցի տնօրենի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացավ նվիրաբերված գույքին, որից հետո շնորհակալական ելույթներով հանդես եկան դպրոցի տնօրենը, ՀՀ Վայոց ձորի մարզպետը, բարերի հայրը, ուսուցիչներ: Միջոցառման ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շրջայց կատարեց դպրոցի տարածքում, այցելեց նախակրթարան, ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին: