Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցականների հրաձգության մրցույթ, նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին
12.02.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ 2014 թվականի փետրվաի 10-ից ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցականներում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին նվիրված դպրոցականների հրաձգության մրցույթը: Հրաձգության մրցույթը կանցկացվի երեք փուլով, առաջին փուլը փետրվարի 10-15-ը /ներդպրոցական/, երկրորդ փուլը՝ փետրվարի 25-27-ը /տարածաշրջանային/ և երրորդ փուլը՝ մարտի 5-ին/մարզային/:
Տարածաշրջանային փուլին կարող են մասնակցել ուրաքանչյուր դպրոցից 4 աշակերտ /3 տղա ,1 աղջիկ/, 9-12-րդ դասարանցիներ:Մարզային փուլին կարող են մասնակցել տարածաշրջաններում 1-5-րդ տեղ գրաված տղաները և 1-3-րդ տեղ գրաված աղջիկները: Յուրաքանչյուր տարածաշրջանից 8 մասնակից /5 տղա, 3 աղջիկ/: Մարզը բաժանվելու է երեք տարածաշրջանի /Ջերմուկ, Վայք , Եղեգնաձոր/:
1-3-րդ տեղեր գրավածները կպարգևատրվեն պատվոգրով և հուշանվերներով: