ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Ղուրբան Ալի Սաադաթին և Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեյն Ամմարիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35 ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
<<Մեծահարգ առաջնորդ՝ Այաթոլլահ Խոմեյնի գլխավորած Իսլամական հեղափոխությունը նոր ինքնություն տվեց Իրանի ժողովրդին և հնարավորություն տվեց որդեգրելու զարգացման սեփական ուղին: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և եղբայրական: Այդ հարաբերությունները իրենց արտացոլումն են գտել մեր երկու երկրների վարչատարածքային միավորների ջերմ գործընկերության և արդյունավետ գործակցության մեջ: ՀՀ Վայոց ձորի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալության միջև առկա են ակտիվ և բազմաբնույթ կապեր, ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր ու միջոցառումներ, տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, Իրանի խաղաղասեր ժողովրդին` բարօրություն և բարգավաճում>>: