Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում
11.02.2014
2014 թվականի փետրվարի 10 ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում վոլեյբոլի առկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն առաջարկեց Վայոց ձորում հիմնել վոլեյբոլի մարզային ֆեդերացիա,որը կնպաստի վոլեյբոլի զարգացմանը: