Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ
07.02.2014
2014 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում Է.Ղազարյանի կողմից մտահոգություն հայտնվեց 2013 թվականի դեկտեմբեր և 2014 թվականի հունվար ամիսների ընթացքում Եղեգնաձոր քաղաքում խմելու ջրամատակարարման խափանումների և մատակարարվող ջրի որակի կապակցությամբ, որի առնչությամբ ներկայացվեցին համապատասխան պարզաբանումներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գարնան ամիսներին վերստին անդրադառնալ Եղեգնաձորի ջրամատակարարման խափանումները ծնող պատճառների վերացման խնդրին: Քննարկվեցին նաև 2014 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև Վայք և Զառիթափ համայնքներում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: