Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ փոխվարչապետի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում անցկացրած խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետը
04.02.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը փետրվարի 3-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսել է Սիսիանի տարածաշրջանից:
Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև <<Գեոթիմ>> ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվել են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը: