Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործակցություն Չեխիայի Կարլովի Վարի նահանգի հետ
01.02.2014
Պետական այցով Չեխիայի Հանրապետություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատվիրակության կազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում Կարլովի Վարիի նահանգապետի տեղակալ Յարսոլավ Բուրկայի հետ 2014 թվականի հունվարի 31-ին ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՉՀ Կարլովարյան երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին։
ՀՀ Նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել ՉՀ Նախագահի պալատում ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությանը, Պրագայի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը, Չեխիայի Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի պատվին ՉՀ Նախագահի անունից տրված պետական ընթրիքին։
2014 թվականի հունվարի 31-ին Է.Ղազարյանը մասնակցել է չեխ–հայկական գործարար համաժողովին, որին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՉՀ Նախագահ Միլոշ Զեմանը։
Պաշտոնական պատվիրակության կազմում Է.Ղազարյանը եղել է նաև Վիրկովի Ազգային հուշահամալիրում, Ստրահովի մենաստանում և Կույս Մարիամի տաճարում։ Այցի շրջնակում Չեխիայում ՀՀ դեսպանությունում Է.Ղազարյանը ներկա է գտնվել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը։