Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ-2-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

30.01.2014

 Ս/թ. հունվարի 29-ին ժամը 04:00-ի սահմաններում, Մ-2-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+400 հատվածում, ճանապարհի աջ եզրում տեղի էր ունեցել ժայռային շեպից հսկայական քարերի փլուզում, ինչի հետևանքով մոտ 25 մետր երկարությամբ փակվել էր ավտոճանապարհը` դառնալով անանցանելի: ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Վայոց ձորի մարզի հրշեջ փրկարարական վարչության, ճանապարհային ոստիկանության և Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցների ձեռնարկած հսկայածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին` ժամը 16:30-ի դրությամբ այն մաքրվել էր թափվացքներից և  ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի  է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46