Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում Վայքի գնդում

29.01.2014

 Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի Վայքի գնդում մասնակցել է հանդիսավոր միջոցառման: ՀՀ Վայոց ձորի մարզպետը ելույթ ունենալով զորամասի հրամանատարների և զինվորների առջև շնորհավորել է նրանց պետական տոնի առիթով` մաղթել խաղաղ ծառայություն և հաջողություններ: Է.Ղազարյանը նշել է, որ մեր բանակի հաջողությունների հիմքում, ի դեմս ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի Հերոս Սեյրան Օհանյանի և մյուս հրամանատարների այն քաջարի մարտիկներն են, որոնք Արցախյան Ազատամարտում կոփված իրենց հաղթական ոգին փոխանցում են մեր նորօրյա զինվորներին:
Տոնական միջոցառման ավարտին գնդի հրամանատարը պետական պարգևներ և կոչումներ փոխանցեց իրենց ծառայության մեջ հաջողություններ ունեցած զինծառայողներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13