Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամները շնորհավորում եմ մեր սահմանների խաղաղությունը պահպանող զինվորներին Բանակի օրվա կապակցությամբ
28.01.2014
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձը յուրահատուկ էր Խաչիկ գյուղի զորամասի համար նրանով, որ մեծ մասը հաշմանդամներ էին:
Հաշմանդամները նախքան զորամաս այցելելը հարգանքի տուրք մատուցեցին ղարաբաղի և երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ: Նրանք բերել էին համայնքապետերի, գործարարների և իրենց պատրաստած նվերները:Տիկին Աշխենն էլ իր պտրաստած քաղցրավենիքն էր բերել զինվորներին: Միջոցառման ժամանակ <<Սատար>> և <<Ազատագրում>> հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից հանձնվեցին շքանշաններ ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամության կարգավիճակ ունեցող մարդկանց: Լավագույն զինվորներին հանձնվեցին պատվոգրեր ՝ սահմանը աչալուրջ պահելու համար: Զինվորները զգացված էին հասարակ քաղաքացիների վերաբերմունքից: Միջոցառումը եզրափակեցին գյուղի երիտասարդներն իրենց համերգով: