Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված հայոց լեզու և մաթեմատիկա առարկների դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրներին

24.01.2014

    Ս/թ հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2013թվականին մարզի հանրակրթական դպրոցներում կատարած առարկայական ուսումնասիրությունների արդյունքները:
   Մարզպետը նշեց, որ արդյունները խիստ մտահոգիչ են, որի պատճառով էլ խորհրդակցություն է հրավիրել՝ պարզելու արձանագրված ցածր արդյունքների պատճառները:
   Քննարկումից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանձնարարություն տվեց դպրոցների ղեկավարներին՝ խստացնել ներդպրոցական հսկողությունը առարկայական դասավանդման ընթացքի վրա, իսկ ուսուցիչներին՝ ամենայն պատասխանատվություն դրսևորել մատաղ սերնդի մոտ առարկայական բարձր իմացության ապհովելու գործում: Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց հաճախակի այցելել դպրոցներ, կատարել դասալսումներ և պարբերաբար քննարկել այցելությունների արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46