Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014թվականի անդրանիկ նիստը
24.01.2014
2014 թվականի հունվարի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`
1. <<Մարզի 2013թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփում>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետեր/
2. <<2013թվականին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
3. <<2013թվականի 4-րդ եռամսյակում մարզի Գողթանիկի և Հերմոնի գյուղական համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Հայտարարություններ
1. <<Գյուղատնտեսական տեխնիկայի և կարտոֆիլի սերմացուի ձեռք բերման մասին>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
2. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին անհրաժեշտ պարարտանյութի, դիզ.վառելանույթի և սերմացուների պահանջարկի վերաբերյալ>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
3. <<Գանձապետական համակարգում կատարվող փոփոխությունների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
4. <<ՀՀ կառավարության 2013թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1357-Ն որոշման մասին>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խ. Ասլանյան/
5. <<Մարզի գյուղապետարանների աշխատակազմերում 2013թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված թերությունների և բացթողումների մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
6. <<Համայնքների ղեկավարների կողմից 2013թ. կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացման մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
7. <<Մարզի համայնքներում 2014թ. իրականացվելիք վարչական վերահսկողու-թյան ծրագրի իրականացման մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորա-բաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի մարզխորհրդի նիստեր ենթաբաժին: