Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Վայոց ձորի հյուրատների սեփականատերերի հետ
22.01.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի պայմանավորվածության համաձայն տեղի ունեցավ հանդիպում զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների հանդիպումը Վայոց ձորի հյուրատների (B&B) սեփականատերերի հետ: Բացելով հանդիպումը` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանին այցելության և հյուրատների սեփականատերերին իրենց աշխատանքի կազմակերպման և արդյունավետության բարձրացման հարցում մեթոդական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն անդրադարձավ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին` գնահատելով Վայոց ձորի մարզի զգալի դերը զբոսաշրջության զարգացման հարցում: Մեխակ Ապրեսյանը հյուրատների սեփականատերերին ներկայացրեց ոլորտին առնչվող իրավական ակտերը, օրենսդրության սահմանված արտոնությունները և նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Հյուրերը պատասխանեցին նաև մասնակիցները հետաքրքրող հարցերին և լսեցին նրանց կողմից հնչեցված առաջարկությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Վայոց ձորում կազմակերպել տուրօպերատորների այց` տեղի հյուրատների պայմաններին ծանոթանալու և կոնտակտներ ձևավորելու նպատակով, ինչպես նաև հավաքագրել և միասնականացնել հյուրատներին վերաբերող տեղեկատվությունը և դրանք տեղադրել ինչպես մարզպետարանի պաշտոնական կայքում, այնպես էլ տրամադրել բոլոր զբոսաշրջային ընկերություններին: