Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզային գրադարանի 2013թ. գործունեության արդյունքները
21.01.2014
Վայոց ձորի մարզային գրադարանը տեղակայված է մշակույթի կենտրոնի 2-րդ և 3-րդ հարկերում: 2011թ. վերանորոգումից հետո գրադարանը վերազինվել է տեխնիկապես, գործում է օդափոխման, ջեռուցման, անվտանգության համակարգերը: ՀՀ մշակույթի նախարարության շնորհիվ այսօր գրադարանի ֆոնդերի պահպանության և աշխատողների համար ստեղծված է նորմալ պայմաններ: Գրադարանը դարձել է հաճելի մի վայր, որտեղ ընթերցողները անվճար օգտվում են <<Արև>>, <<Ինտերնետ>>, <<ԻՐՏԵԿ>> համակարգչային ծառայություններից: <<Արև՚>> համակարգից կարող են օգտվել մարզի թույլ և վատ տեսողություն ունեցող ընթերցողներ:
Գրադարանի համալրումը կատարվում է գնման և նվիրատվության միջոցով: 2013թ.-ին ֆոնդը ավելացել է 1605 միավորով: Ընդհանուր ֆոնդը կազմում է 63822 միավոր, իսկ սպասարկված միավորների թիվը` 46123 միավոր:
Այս տարվա ընթացքում Ազգային գրադարանի փոխտնօրենը, Խնկո Ապոր և Երաժշտական գրադարանի տնօրենները այցելեցին Վայոց ձորի մարզային գրադարան, նվիրեցին գրականություն և անցկացրեցին սեմինար պարապմունքներ, որին մասնակցում էին նաև համայնքային գրադարանների աշխատողները: Հաշվետու տարում համայնքային գրադարանների 7 աշխատողներ մասնակցել են մշակույթի նախարարության կողմից կազմակերպված <<Վարպետաց դասեր>> դասընթացին:
Մարզային գրադարանում կազմակերպվել է սեմինար-խորհրդակցություն համայնքային գրադարանավարների համար.<<Միջգրադարանային բաժնույթի խնդիրները>> թեմայով:
Գրադարանը հաշվետու տարում իրագործել է իր ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Կազմակերպվել և ցուցադրվել են ցուցահանդեսներ ու տարբեր բնույթի միջոցառումներ: Կարևոր միջոցառումներից են Ազգային գրադարանային շաբաթի, Գրադարանավարի օրվան, Գրադարանային երեկոյին վերաբերվող միջոցառումները: Մարզային գրադարանում գործում է <<Գրադարանային խորհուրդ>>, որտեղ լսվում են գրադարանային աշխատանքների կազմակերպմանը վերաբերվող բազմաբնույթ հարցեր: Կազմակերպվող առանձին միջոցառումների արդյունքները քննարկվում են խորհրդի նիստում, որտեղ արվում են համապատասխան առաջարկություններ թերությունների բացահայտման վերաբերյալ՝ հետագա աշխատանքներում հաշվի առնելու նպատակով: