Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի անդրանիկ նիստը

21.01.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ս/թ հուվարի 24-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 1 նիստը հետևյալ օրակարգով.

1. <<Մարզի 2013 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփում>>
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետեր/
2. <<2013թվականին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
3. <<2013թվականի 4-րդ եռամսյակում մարզի Գողթանիկի և Հերմոնի գյուղական համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին>>
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Հայտարարություններ
1. <<Գյուղատնտեսական տեխնիկայի և կարտոֆիլի սերմացուի ձեռք բերման մասին>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
2. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին անհրաժեշտ պարարտանյութի, դիզելային վառելանյութի և սերմացուների պահանջարկի վերաբերյալ>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
3. <<Գանձապետական համակարգում կատարվող փոփոխությունների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
4. <<ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1357-Ն որոշման մասին>>:
/Զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խ. Ասլանյան/

5. <<Մարզի գյուղապետարանների աշխատակազմերում 2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված թերությունների և բացթողումների մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
6. <<Համայնքների ղեկավարների կողմից 2013թ. կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացման մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
7. <<Մարզի համայնքներում 2014թ. իրականացվելիք վարչական վերահսկողու-թյան ծրագրի իրականացման մասին>>:
/Զեկ.մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները: Հրավիրված են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորա-բաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:


Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
Սկիզբը՝  ժամը՝ 11.00-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46