Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Միջնադարյան Եղեգիս գյուղաքաղաքը և հարակից պատմամշակութային գտածոները >> խորագրով ցուցադրություն` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում
16.01.2014
Հունվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանի և Արամ Գրիգորյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Միջնադարյան Եղեգիս գյուղաքաղաքը և հարակից պատմամշակութային գտածոները >> խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ցուցադրության նյութերի մասին տեղեկատվություն ներկայացրեց թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը:
Այնուհետ բոլոր մասանիցները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված նմուշներին և դիտեցին տեսանյութ: