Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ առաջին գործակարգավարական խորհրդակցությունը
13.01.2014
Հունվարի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրեց 2014 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը:
Մարզպետը նախ խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց հին Նոր տարվա կապակցությամբ, այնուհետ ամփոփելով նախորդ տարվա դրական արդյունքները՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել դեռևս նախորդ տարվանից մարզի Խաչիկ համայնքում պետական օժանդակությամբ կատարված բնակարանաշինական աշխատանքների և մարզում իրականացվող շինվերանորոգման շարունակական կատարվելիք այլ աշխատանքների ընթացքը, ՏԻ և ՀԳՄ վարչությանը հանձնարարեց կազմել մարզի համայնքների ղեկավարների տարեկան հանրային հաշվետվության ժամանակացույցը և հետևել համայնքային կայքերի գործարկման աշխատանքներին, ֆինանսական և տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարեց հետևել համայնքային բյուջեների կազմման աշխատանքներին և ամենօրյա հետևողական աշխատանք տանել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հանձնարարություն ստացավ՝ ուշադրություն դարձնել բուժհաստատությունների լիցենզավորման գործընթացին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը՝ զբաղվել դիզվառելիքի ու սերմացուի գումարների հավաքագրման աշխատանքներով, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը՝ հետևել ուսուցման արդյունավետության բարձրացմանը դպրոցներ կատարվող այցերով և դասալսումներով, ինչպես նաև նախապատրաստել Բանակի օրվան նվիրված միջոցառումները և ռազմական գործ անցնող դպրոցականների շրջանում կազմակերպել հրաձգության մրցույթ` նվիրված Ազգային Հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին: Հանձնարարություններ ստացան նաև աշխատակազմի բաժինների ղեկավարները:
Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս: