Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձի քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
10.01.2014
2014 թվականի հունվարի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկների մասնակցությամբ: Խորհրդակցության թեման ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձն էր, ՀՀ պաշտպանության նախարարությունում վերջերս կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի ելույթում հնչեցված մտահոգությունները, ինչպես նաև բանակ-դպրոց փոխհարաբերություններին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Քոչարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Հարցադրումներով և ելույթներով հանդես եկան ՀՀ Վայքի տարածաշրջանի զինվորական կոմիսար, մայոր Հակոբջանյանը, մի քանի դպրոցների զինղեկներ:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը` դպրոցների տնօրեններին տալով կոնկրետ հանձնարարականներ: Խորհրդակցության մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ս.Թարվերդյանը, Մ.Հարությունյանը, Ա.Գրիգորյանը, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ: