Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1245 քաղաքացիներ
09.01.2014
2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1245 քաղաքացիներ, որից՝
դրամական օգնության խնդրանքով՝ 850, նպաստի հարցերով՝ 28, հողային վեճերի լուծման և սահմանների ճշտման հարցերով՝ 39, խմելու և ոռոգման ջրի բարելավման հարցերով՝ 59, տան և շինությունների վթարայնության վերականգնման հարցերով՝ 63, աշխատանքի տեղավորման հարցով՝ 67, ՏԻ մարմիններից բողոքներ և գյուղի հիմնահարցերով՝ 15, առողջարանային ուղեգրեր տրամադրելու խնդրանքով՝ 46, պետ.պատվերով բուժօգնություն խնդրանքով՝ 73, որդեգրման հարցով՝ 1, երեխաներին ներառական կրթության մեջ ընդգրկելու խնդրանքով՝ 19, խնամնակալություն և հոգեբարձություն սահմանելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:
Աշխատակազմի քարտուղարության պետ՝ Հ. Կարապետյան