Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
28.12.2013
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մեկ տարին այնպիսի մի ժամանակահատված է, որ յուրաքանչյուր մարդու, ընտանիքի, համայնքի և երկրի կյանքում նշանավորում է բազմաթիվ իրադարձություններով, լավ և վատ պահերով: Ես ցանկանում եմ, որ 2013 թվականի ընթացքում մեր բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները նոր նվաճումների հիմք հանդիսանան 2014 թվականի ընթացքում:
Թող սեր, խնդություն և ուրախություն թևածի բոլոր օջախներում: Թող հաջողությամբ պսակվեն բոլոր գործերն ու ձեռնարկումները: Խաղաղությամբ թող բացվեն բոլոր առավոտները և օրն ավարտվի յուրաքանչյուրիս համար նոր հաջողությունների ամփոփումով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան