Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեց 2013 թվականի արդյունքները
28.12.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կատարեց տարեմուտի ընդունելություն, որի ընթացքում ամփոփվեց 2013 թվականի արդյունքները: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում hնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ներկայացվեց մարզի կենսագործունեության կարևորագույն ոլորտներում տարվա ընթացքում ակնառու հաջողություններ գրանցած համայնքը, կազմակերպությունը և անհատ անձիք, որոնք տարբեր անվանակարգերում արժանացան ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվորգրին.
<Լավագույն դպրոցի տնօրեն> անվանակարգում հաղթող ճանաչվեց Մալիշկայի թիվ 2 միրնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Դավթյանը, <Լավագույն ուսուցիչ> անվանակարգում՝ Վայքի քաղաքային վարժարանի ուսուցչուհի Կիմա Հովհաննիսյանը, <Լավագույն համայնքի ղեկավար> անվանակարգում՝ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, <Լավագույն համայնքային ծառայող> անվանակարգում՝ Շատինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Գրիգորյանը,
<Լավագույն գյուղատնտես> անվանակարգում` Խնձորուտ համայնքի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանը,
<Լավագույն ճանապարհաշինարար> անվանակարգում` Եղեգնաձորի ՃՇՇ-ի տնօրեն Արա Մաթևոսյանը,
<Լավագույն բժիշկ> անվանակարգում` Վայքի ԲՄ ՓԲԸ-ի վիրաբույժ Խորեն Նազարյանը, <Լավագույն քաղաքացիական ծառայող> անվանակարգում՝ ՎՁՄ աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապի և տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, <Լավագույն ուսանող> անվանակարգում` ԵՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողուհի Աստղիկ Վարդանյանը, <Լավագույն զինվորական ծառայող> անվանակարգում՝ Վայքի զինվորական զորամասի ժամկետային զիծառայող Դավիթ Տրուզյան <Լավագույն փրկարար> անվանակարգում՝ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Սահակ Ոսկանյանը, <Լավագույն ոստիկան> անվանակարգում՝ Ջեմուկի ոստիկանության բաժնի փոխգնդապետ Արամայիս Մանուկյանը: