Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել է օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցած մարզի դպրոցականներին

28.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր հանրապետական օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում 2012-2013 ուսումնական տարում լավագույն արդյունքներ գրանցած մարզի դպրոցականներին: Հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանի առաջին հարկի ճեմասրահում դրված տոնածառի շուրջ, ուր մարզպետին, նրա տեղակալներին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին, ծնողներին իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը և տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալի սաները: Հնչեցին քանոնի, շվիի գեղեցիկ կատարումներ և երգեր:
Մարզպետը ողջունեց դպրոցականներին մարզպետարան կատարած այցի և բարեմաղթեց Ամանորի կապակցությամբ: Ասաց, որ իր բարեմաղթանքները հաղորդեն նաև իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին: Նա նշեց, որ առաջին անգամ է մարզպետարանում Նոր տարվա կապակցությամբ այդպիսի միջոցառում կազմակերպվում, սակայն համոզված է, որ այն կդառնա ավանդական:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը հրապարակեց լավագույն արդյունքներով աչքի ընկած 24 աշակերտների անունները:
Այնուհետև մարզպետը դպրոցականներին ուղեկցեց խորհրդակցությունների սենյակ և մարզպետի աշխատասենյակ, ծանոթանալու և անձամբ մարզպետի ձեռքից ստանալու Ամանորյա նվերները:
Վերջում դպրոցականներն ու հյուրերը լուսանկարվեցին մարզպետի հետ, որպես հիշատակ հիշարժան հանդիպման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13