Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տնօրհնեքի արարողություն` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների բաժիններում

28.12.2013

  2013թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի մասնակցությամբ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում, ոստիկանության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բաժիններում կատարվեց տնօրհնեքի արարողություն:
Արարողությունն իրականացվում էր ՀՀ ոստիկանության Հոգևոր Առաջնորդի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանի կողմից: Արարողությանը մասնակցում էին մարզի ոստիկանության անձնակազմը և ոստիկանության վետերանները:
Մարզպետի և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի շնորհավորանքից հետո, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտաշ Արտաշյանն իր շնորհավորանքի խոսքում ներկայացրել է Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ գյուղի 11- ամյա բնակիչ Փայլակ Սուքիասյանի Ձմեռ պապին ուղղված նամակը, որի մեջ փոքրիկ Փայլակը Ձմեռ պապից դհոլը է խնդրել: Իհարկե, Փայլակը վստահ է եղել, որ Ձմեռ պապը կկատարելու է իր խնդրանքը և զգուշացրել է Ձմեռ պապին՝ զգույշ գալ Նոր Ազնաբերդ, որպեսզի թշնամին չհարձակվի նրա վրա, քանի որ իրենց գյուղը սահմանամերձ է:
Ոստիկանության մարզային վարչության կողմից իրականացվեց փոքրիկ Փայլակի երազանքը՝ նա նվեր ստացավ իր սիրելի դհոլը: Մնում է իրականություն դառնա նրա երկրորդ երազանքը՝ մեծանալ դառնալ ոստիկան՝ օրենքի պահապան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46