Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցություն
24.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցների տնօրենների աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության աշխատակիցները, ինչպես նաև բոլոր դպրոցների շախմատ դասավանդող ուսուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից Գլաձորի, Վերնաշենի, Ռինդի, Չիվայի, Շատինի, Եղեգիսի, Քարագլխի, Գետափի, Մալիշկայի, Ագարակաձորի, Եղեգնաձորի Գնդեվազի, Ջերմուկի, Ազատեկի և Զառիթափի հիմնական և միջնակարգ դպրոցներում ՀՀ վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ 2013 թվականի նոյեմբերի 7-ից 22-ը հայոց լեզու և գրականություն առարակայի թելադրության, իսկ մաթեմատիկայի 8 առաջադրանքներից բաղկացած խնդիրներից և վարժություններից 8-ից 11-րդ դասարաններում կազմակերպված գրավոր աշխատանքների արդյունքները: Մարզպետի կողմից հանձնարարականներ տրվեցին դպրոցների տնօրենների հատուկ քննարկման առարկա դարձնել ստուգման արդյունքները և հետևողական ջանքեր գործադրել կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Որոշվեց 2014 թվականի հունվարին հատուկ խորհրդակցություն հրավիրել դպրոցների տնօրենների և այդ երկու առարկաները դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման դրվածքը: Անդրադարձ կատարվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին, դպրոցների չօգտագործվող տարանքների կառավարման, համայնքային գրադարանների հետ դպրոցների համագործակցության խնդիրներին և հեռանկարներին:
Որոշում ընդունվեց դպրոցների տնօրենների հաջորդ խորհրդակցությունը կազմակերպել 2014 թվականի հունվարի 9-ին, զինղեկների մասնակցությամբ` քննարկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձը, ինչպես նաև բանակ-դպրոց համագործակցության խնդիրները: