Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներքին աուդիտի հանձնաժողովի նիստ
24.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը: Նիստում քննարկվեցին 2013 թվականի ներքին աուդիտի ծրագրով «Աղնջաձորի միջնակարգ դպրոց», «Աղավնաձորի միջնակարգ դպրոց», «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան», «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» և «Եղեգնաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված աուդիտ հաշվետվությունները: Արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Նիստում հաստատվեց նաև 2014-2016 թվականների ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի և 2014 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագրերը: Անդրադարձ կատարվեց նախկին նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքին: