Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակի տոնակատարությանը
14.12.2013
Ս/թ դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մասնակցել են Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել դպրոցի դահլիճում:
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը: Իսկ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և կենսաթոշակառու ուսուցչուհի Ժաննա Աղախանյանը:
Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար դպրոցի շուրջ 16 նախկին մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվել են հուշանվերներով:
Այնուհետ տոնականորեն զարդարված դպրոցական դահլիճում աշակերտների ուժերով կայացել է համերգային ուրախ երեկո: