Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինար
09.12.2013
Ս/թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինարին, որը տեղի է ունեցել Վայք քաղաքի <<Վայք>> հյուրանոցային համալիրում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետը Էդգար Ղազարյանը: Ելույթներ են ունեցել ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՏԿՆ ներկայացուցիչները, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի համակարգող Լիանա Խառատյանը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Ս. Մասլովը և նույն ինստիտուտի Երևանյան գրասենյակի ղեկավար Մ. Գասպարյանը:
Կայացել է սեմինարի մասնակիցների կողմից ընդունվելիք հայտարարության տեքստի քննարկում, <<Դպրոցական կաթ>> փորձնական ծրագրով նախատեսվող սննդամթերքների համտեսում և ՀՀ մարզերում դպրոցական սննդի կազմակերպման վերաբերյալ ֆոտոցուցահանդեսի դիտում:
Մարզպետն ամփոփիչ խոսքում համապատասխան հանձնարարականներ է տվել դպրոցների ղեկավարներին:
Սեմինարը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը: