Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <<Դպրոցներում ժողովրդավարական կառավարման մարտահրավերներին>> նվիրված համաժողով
06.12.2013
Ս/թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Վայք քաղաքի <<Վայք>> հյուրանոցում տեղի ունեցած <<Դպրոցներում ժողովրդավարական կառավարման մարտահրավերներին>> նվիրված համաժողովին:
Համաժողովը կազմակերպվել է Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատակիցների և ծրագրին մասնակցող դպրոցների ղեկավարների համար:
Համաժողովի բացման խոսքով հանդես են եկել մարզպետը Էդգար Ղազարյանը և Հայկական-ՍԻՎԻՏԱՍ կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:
Քննարկվել են <<Ժողովրդավարությունը և դաստիարակությունը>>, <<Ժողովրդավարական մոտեցումները հանրակրթության միջավայրում>>, <<Դպրոցների ժողովրդավարական կառավարում>>, <<Քաղաքական մշակույթը որպես ժողովրդավարության առանցք>> թեմաները:
Համաժողովը կազմակերպվել է <<Ժողովրդավարական քաղաքացիական կրթության հզորացում>> ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի տրամադրած Փոքր դամաշնորհների ծրագրի միջոցով և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ: