Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակին և սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

06.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնակցությամբ  տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակին և սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ինչպես նաև Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի մի շարք աշխատակիցներ:

   Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման՝ Վայքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ Արմեն Մարգարյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46