Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում համայնքների միությունում
05.12.2013
Հայաստանի համայնքների միության գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Էմին Երիցյանը, Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի Ռեոն Ալպեր նահանգի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում խաղողագործության և գինեգործության զարգացման և կոոպերատիվների ստեղծման ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: