Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թեմատիկ քննարկումներ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում
05.12.2013
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի շրջանակներում ինը թեմաներով կազմակերպվել էին կլոր սեղան թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ներկայացուցիչներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում» թեմայով կլոր սեղանին: Քննարկումը համակարգում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և ՌԴ մշակույթի նախարարության Զբոսաշրջության Դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը: Քննարկման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով մարզի զբոսաշրջային գրավչություններն ու զարգացման հեռանկարները հայ-ռուսական համագործակցության համատեքստում: Ընդառաջ գնալով ՀՀ Վայոց ձորի մարզպետի առաջարկությանը` կողմերը պայմանավորվեցին առաջարկել ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեին` 2014 թվականին ԱՊՀ երկրներում զբոսաշրջության տարվա բացման հանդիսավոր արարողությունը և ԱՊՀ անդամ երկրների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդում Հայաստանի նախագահությամբ, անցկացնել Հայաստանի Ջերմուկ քաղաքում: