Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի ղեկավարների այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ
02.12.2013
Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովին, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևին և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամներին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը նոյեմբերի 30-ին Երևանի ,,Զվարթնոց,,օդակայանում դիմավորեց հյուրերին և ուղեկցեց Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ քաղաք: Ջերմուկ գնալու ճանապարհին մարզպետի ուղեկցությամբ հյուրերը նախ այցելեցին Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրված գինու տեսականիներին:
Այնուհետև հյուրերի պատվին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հյուրընկալ նահանգապետները և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամները, ՀՀ Վայոց ձորի մարզպետը, մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ: