Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը
29.11.2013
Ս/թ նոյեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին և դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվներին հաջողություններ մաղթեց, իր խոսքում կարևորելով դպրոցի դերը հասարակության զարգացման գործում:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեն կենսաթոշակառու Կառլեն Կարապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, դպրոցի նախկին շրջանավարտ Կարինե Մովսիսյանը:
Համերգային ծրագրով համեմված մանրամասն ներկայացվեց դպրոցի անցած ուղին, հիմադրված օրվանից մինչ այսօր կրթօջախի տնօրենների և բոլոր տարիների ընթացքում դպրոցում աշխատած ուսուցիչների կատարած դժվարին, բայց պատվաբեր աշխատանքը: