Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց Վայոց ձորի մարզում
28.11.2013
Ս/թ նոյեմբերի 28-ին, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ,,Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ ,,Կենսաթոշային համակարգի իրականացման ծրագրի,, (USAID PRIP) շրջանակում: Դասընթացին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:
Դասընթացը նախատեսված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև մարզում գործող սոցիալական ոլորտի այլ մարմինների աշխատակիցների համար: Մարզպետը նախ ողջունեց մասնակիցներին, միջոցառուման կազմակերպիչներին, այնուհետև խոսեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության և արդիականության մասին: Դասընթացը վարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: