Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում

27.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի  նոյեմբերի 27-ին  աշխատանքային հանդիպում ունեցավ  ՌԴ Գյուղատնտեսության  նախարարի գլխավոր խորհրդական , Ռուսաստանի ճյուղային սննդի  ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Մասլովի  և Երևանյան գրասենյակի ղեկավար  Մելքոն Գասպարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014 թվականի հունվարի 1-ից  Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկող <<Դպրոցականների սնունդ>> ծրագրի կազմակերպական խնդիրներ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ ծրագրի իրականացման խնդիրներն ավելի մանրամասն կքննարկվեն նաև  2013 թվականի դեկտեմբերի 6-ին  կայանալիք դպրոցի տնօրենների համաժողովի շրջանակներում:Ծրագիրը նախատեսվում է կրտսեր  դպրոցի աշակերտներին  ապահովել անվճար սնունդով: Դա հիմք կհանդիսանա 2014 թվականի սեպտեմբերի 1-ից  ՀՀ Կառավարության կողմից Վայոց ձորի մարզում իրականացվելիք դպրոցականների  անվճար սնունդ ծրագրի  իրականացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28