Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում
27.11.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ Գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական , Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Մասլովի և Երևանյան գրասենյակի ղեկավար Մելքոն Գասպարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014 թվականի հունվարի 1-ից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկող <<Դպրոցականների սնունդ>> ծրագրի կազմակերպական խնդիրներ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ ծրագրի իրականացման խնդիրներն ավելի մանրամասն կքննարկվեն նաև 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք դպրոցի տնօրենների համաժողովի շրջանակներում:Ծրագիրը նախատեսվում է կրտսեր դպրոցի աշակերտներին ապահովել անվճար սնունդով: Դա հիմք կհանդիսանա 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Կառավարության կողմից Վայոց ձորի մարզում իրականացվելիք դպրոցականների անվճար սնունդ ծրագրի իրականացման համար: