Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

27.11.2013

 2013 թվականի նոյեմբերի 26–ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանից և կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանից բացի մասնակցում էին նաև Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, ոստիկանության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ։ Հանձնաժողովի նիստում ամփոփվեցին 2013 թվականի գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Արձանագրվեց, որ բոլոր բաղադրչներով կատարվել են գարնանային զորակոչի պլանները և նախապես սահմանված առաջադրանքները։ Զորակոչի անցկացման ողջ ընթացքում որևէ էական խնդիրներ և խոչընդոտներ չեն առաջացել։ Հատուկ անդրադարձ եղավ վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում ՀՀ պաշտպանության նախարար, հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի կողմից տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցերին։ Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը հրավիրել ձմեռային զորակոչի ավարտից հետո, իսկ մինչ այդ զորակոչին առնչվող առանձին խնդիրներ կքննարկվեն մարզխորհրդի առաջիկա նիստում և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ նախատեսվող խորհրդակցությունների ընթացքում՝ մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28