Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

26.11.2013

    Ս/թ նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և  մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի,  աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Եղեգնաձորի քաղաքապետարանի,  ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի  մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սեյսմապաշտպանության վարքականոններին նվիրված ուսուցում-դասախոսություն:

   Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն,, ՊՈԱԿ-ի կողմից:

   Դասախոսություններով հանդես եկան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը (Ազգային դիտացանցեր և ընդհանուր սեյսմիկ իրավիճակը Հայաստանում), տեղակալ Համլետ Բիշարյանը (Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները), բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը (Երկրաշարժի հետևանքները և արձագանքման ձևերը) և կառուցվածքների սեյսմապաշտպանության կենտրոնի առաջատար մասնագետ Նազելի Գալստյանը (Սեյսմիկ ռիսկերի կառավարում և պլանավորում):

   Նշենք, որ ՊՈԱԿ-ի կողմից 2013 թվականին  սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում է կազմակերպվել մարզի մի շարք դպրոցների 536 աշակերտների և 34 ուսուցիչների համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28