Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
26.11.2013
Ս/թ նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Եղեգնաձորի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սեյսմապաշտպանության վարքականոններին նվիրված ուսուցում-դասախոսություն:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն,, ՊՈԱԿ-ի կողմից:
Դասախոսություններով հանդես եկան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը (Ազգային դիտացանցեր և ընդհանուր սեյսմիկ իրավիճակը Հայաստանում), տեղակալ Համլետ Բիշարյանը (Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները), բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը (Երկրաշարժի հետևանքները և արձագանքման ձևերը) և կառուցվածքների սեյսմապաշտպանության կենտրոնի առաջատար մասնագետ Նազելի Գալստյանը (Սեյսմիկ ռիսկերի կառավարում և պլանավորում):
Նշենք, որ ՊՈԱԿ-ի կողմից 2013 թվականին սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում է կազմակերպվել մարզի մի շարք դպրոցների 536 աշակերտների և 34 ուսուցիչների համար: