Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց մարզի բանկային համակարգի ղեկավարներին
25.11.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ նոյեմբերի 25-ին մասնագիտական տոնի առիթով և Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց մարզի բանկային համակարգի ղեկավարներին:
Մարզպետն իր խոսքում կարևորեց նրանց դերը մարզի տնտեսության զարգացման գործում և առաջարկեց տոնի խորհրդին համապատասխան ընդունելություն կազմակերպել և շնորհավորել համակարգի ողջ աշխատակիցներին, նպատակ ունենալով նաև մասնագիտական տոները հավուր պատշաճի նշելու ավանդույթի ձևավորումը:
Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում 1993 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը: